Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Զապորոժյեի մարզային խորհուրդը կոչ է արել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Զապորոժյեի մարզային խորհուրդը 11-րդ նստաշրջանում որոշում է ընդունել դիմել Ուկրաինայի Գերագույն ռադային`ապրիլի 24-ը հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակի օր հայտարարելու համար: Որոշման նախագիծը քննարկման է դրվել խմբակցությունների ղեկավարների կողմից:

Քվերակության արդյունքում որոշում է ընդունվել ընդունել Գերագույն ռադայի պատգանավորներին դիմելը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հարգելու հետ կապված, դիմումը հղել Ուկրաինայի Գերագույն ռադա եւ այն հրապարակել «Запорізька правда» պարբերականում:

Ինչպես նշել է Զապորոժյեի մարզում Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Ռուդոլֆ Հակոբյանը` այն փաստը, որ №80 որոշմանը կողմ են քվերակել Զապորոժյեի մարզային խորհրդում ներառված բոլոր խմբակցությունների պատգամավորները, խոսում է պատմական արդարությանը ձգտելու, ինչպես նաեւ ապագայում նման հանցագործություններից խուսափելու նախազգուշացման մասին: Թարգմանությունը NEWS.am

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.