Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Վիննիցա քաղաքում բացվել է հայ նկարիչ Կարեն Աղամյանի ցուցահանդեսը

Վիննիցա քաղաքում՝ «Պատկերասրահ XXI»-ում, բացվել է «Լավագույն արվեստագետ/ The best artist 2018» միջազգային գեղարվեստական պլեների ամենատիտղոսավոր մասնակիցներից մեկի՝ Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը: Միջոցառմանը տեղի է ունեցել նկարչին Ուկրաինայի հայերի միության կողմից պատվավոր պարգեւագրի հանձնման արարողությունը: 

Իր աշխատանքների ցուցահանդեսը հայ նկարիչն առաջին անգամ է ներկայացնում Ուկրաինայում: Ցուցահանդեսին աջակցում է Վիննիայի հայկական համայնքը (նախագահ Սամվել Էգոյան), այն բաց է մինչեւ հունիսի 14-ը:

Կարեն Աղամյանը պրոֆեսոր, Հայաստանի նկարիչների միության նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի Մշակույթի հացերով խորհրդի անդամ, Սոկա համալսարանի (Տոկիո) պատվավոր պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ է: 1970 թվականից ի վեր նա տարբեր երկրների Մշակույթի նախարարությունների եւ Նկարիչների միությունների կողմից կազմակերպած ավելի քան 150 հանրապետական, համամիութենական, միջազգային եւ օտարերկրյա անհատական եւ խմբակային ցուցահանդեսների է մասնակցել:

Նկարչի աշխատանքներից շատերը գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության հիմնադրամներում եւ արխիվներով, ինչպես նաեւ՝ աշխարհի մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում:

Կազմակերպիչների խոսքով՝ համաշխարհային անունով տաղանդավոր նկարչի ստեղծագործությունները մինչ այժմ Ուկրաինայում լայնորեն ներկայացված չեն եղել:

Նշենք, որ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք է կատարում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: Միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ մշակույթն ավանդաբար գտնվում են կազմակերպության ուշադրության կենտրոնում:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.