Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Հոդվածներ → Վիլեն Շատվորյան. Գերագույն ռադայի որոշումը կարեւոր պատմական գնահատական է

Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու ոչնչացման 70-ամյակի հիշատակի օրը նշելը կարեւոր քայլ է։ Այս մասին AnalitikaUA.net–ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։

«Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի հայերի պատմության նկատմամբ ուկրաինացի քաղաքական գործիչների հոգատար վերաբերմունքը։ Խորհրդարանի որոշումը կարեւոր պատմական գնահատական է։ Ես վստահ եմ, որ քայլ առ քայլ արդարացի գնահատականներ կստանան մեզ հուզող բոլոր իրադարձությունները»,– ասել է Շատվորյանը։

Հիշեցնեն, որ Ուկրաինայի խորհրդարանը որոշել է 2016-ի հոկտեմբերի 25-ը սահմանել որպես Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու ոչնչացման 70-ամյակի հիշատակի օր։

Հոկտեմբերի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադան պաշտպանել է Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու ոչնչացման 70-ամյակի հիշատակի օր սահմանելու որոշումը։ Որոշմանը կողմ է քվեարկել 240 պատգամավոր։

Որոշման մեջ նշվում է, որ նախագիծը կապահովի պատմական հիշատակի պահպանումը, կնպաստի բարեկամական միջազգային կապերի խորացմանը։

Photo, video

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.