Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Հոդվածներ → Ռուսլան Բորտնիկ. Ուկրաինացի եւ հայ ժողովուրդների միջեւ անքակտելի հեգեւոր կապ գոյություն ունի

Կամենց-Պոդոլսկում Սուրբ Նիկոլայի մայր տաճարի փոխանցումը հայ կրոնական համայնքին, առանց չափազանցության կարելի է համարել մի իրադարձություն, որը ավելի շատ մերձեցրեց ուկրաինական եւ հայ ժողովուրդներին: Այդ մասին AnalitikaUA.net-ի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի վերլուծության, կառավարման ու քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ռուսլան Բորտնիկը:

«Անկասկած, երկու ժողովուրդների միջեւ եղբայրական եւ բարեկամական կապերի ամրացումը կարելի է լուսաբանել ոչ միայն վերոնշյալ օրինակով: Սակայն, իմ կարծիքով, մեր հանրությունը ավելի ամուր է դառնում, եթե ամրապնդվում է հոգեւոր եւ եկեղեցական կապերով:

Երկու ժողովուրդների բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունները, որոնք խստորեն պահպանվում են նախնիների բարձր մշակութային ու հոգեւոր ստանդարտների վրա, ապացուցում են միայն, որ ուկրաինացիները եւ հայերը իրենց պետությունների կայացման քաղաքակիրթ ճանապարհի ջատագովներ են», - նշել է փորձագետը:

Մենք հետագայում եւս պատրաստ են ամրացնել գործնական, մշակութային եւ տնտեսական համագործակցության ոլորտում մեր համագործակցությունը», - նշել է փորձագետը:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Ուկրաինայի հայերի միության կողմից անցկացվող կոնֆերանսի ընթացքում Սբ. Նիկոլայ (սբ. Նիկողայոս) մայր տաճարը փոխացվեց հայ կրոնական հասարակությանը:

Միջոցառման ընթացքում ներկա են եղել իշխանության, հոգեւորականության, մտավորականության Ուկրաինայի երիտասարդ Հայերի միության ներկայացուցիչներ, Հայաստանից հյուրեր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եկեղեցիների շինարարությունը, նույնականացումը, վերականգնումը եւ պահպանումը Ուկրաինայիում հայկական սփյուռքի գործունեությւան հիմնական ուղղություններից է: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլ նաեւ մշակութային կենտրոնի դեր է կատարում:

Photo, video

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.