Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Պատմաբան. Այս տարի լրանում է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակը

2018-ին լրանում է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակը, որոնք սկիզբ են առնում 1918 թ.-ից, երբ Կիեւում Դիվանագիտական առաքելության գործառույթները դե ֆակտո իրականացվել են հայկական կոմիսարիատի կողմից, իսկ Երեւանում գործում էր Վլադիմիր Գիրչենկոյի ղեկավարած Ուկրաինայի ներկայացուցչությունը: Այս մասին AnalitikaUA.net- ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակույթի ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը:

Պատմաբանը հիշեցրել է, որ Կիեւ ժամանելուց հետո կոմիսարիատի կազմավորման նախաձեռնող Աշոտ Տոնեյանը նախեւառաջ հանդիպել է Միխայիլ Գրուշեվսկու հետ, ով ճանաչեց իր լիազորությունները:

«2018-ը լի է պատմական եւ հիշարժան հիշարժան ամսաթվերով: Միայն հունվարին Ուկրաինայի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ երկու կարեւոր ամսաթիվ կա, որոնք պետք է հիշել: Հունվարի 7-ը, երբ Կիեւում ստեղծվեց Ուկրաինայի հայկական ռազմական կոմիսարիատը, որը հետագայում դարձավ Ուկրաինայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը, եւ հունվարի 13-ը, երբ ՈւժՀ-ի Կենտրոնական Ռադայի եւ Ուկրաինայի հայկական ռազմական կոմիսարիատի միջեւ ստորագրվեց հատուկ համաձայնագիր, որը երկու կողմերի միջեւ առաջին պաշտոնական փաստաթուղթն էր»:

Ըստ Դավթյանի, Ուկրաինան պատմականորեն միշտ զգալի դեր է խաղացել հայկական սփյուռքի պատմության մեջ, որտեղ ավելի քան XI դար գոյություն ունեն խոշոր համայնքներ, որոնք տարբեր պատմական շրջաններում մեծ մշակութային եւ կրթական կենտրոններ էին ոչ միայն հայկական սփյուռքի, այլեւ համաշխարհային մշակույթի համատեքստում:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.