Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Հոդվածներ → Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները

Ուկրաինայում իրականացվում է նշանավոր հայ գործիչների կենսագրական ուսումնասիրություն,  այդ մասին AnalitikaUA-ին հայտել է պատմաբան, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը

Ուսումնասիրվում են հայ համայնքի այն ներկայացուցիչների կենսագրությունները, որոնց գործունեությունը կապված է Ուկրաինայի հետ՝ սկսած Կիևյան Ռուսիայի ժամակներից մինչ օրս, որոնք ունեն մեծ ներդրում տարբեր ոլորտներում: Նախագծի հեղինակ պատմաբան, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը նշել է, որ «Ուկրաինայի հայտնի հայերը» պայմանական անվանմամբ նախագիծը գիտահետազոտական աշխատանք է:

«Դրանք հայեր են, որոնք իրենց երկրորդ հայրենիքը փոխել են լավագույն կողմերով՝ դառնալով օրինակ իրենց գալիք սերունդների համար: Ավելի քան 10 տարի զբաղվում եմ այս ոլորտի հետազոտական աշխատանքներով: Հավաքվել են ավելի քան 1400 հայտնի հայերի կենսագրություններ՝ ըստ որոշ չափանիշների. պետական, քաղաքական, հասարակական, մշակութային, հոգևոր, սպորտային և այլ գործիչներ՝ կապված Ուկրաինայի հետ»,- ընդգծել է Մակարյանը:

Photo, video

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.