Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ուկրաինայում կայացել է հայկական մարզային երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների համագումարը

Փետրվարի 10-ին Ժդենիեւոյում Ուկրաինայի հայ երիտասարդության միության Ձմեռային ճամբարի շրջանակներում կայացավ մարզային երիտասարդական կազմակերպությունների նախագահների հերթական համաժողովը:

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, համաժողովի ընթացքում նախագահները զեկույցներ են ներկայացրել տարվա ընթացքում կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, քննարկվել են սոցիալական ցանցերի հետ աշխատելու հետ կապված նախաձեռնությունները, տեղական իշխանությունների հետ փոխգործակցության վերաբերյալ գաղափարները, վերլուծվել եւ ամփոփվել է «Կրթաթոշակային ծրագիր» նախագծի գործունեությունը, հայտարարվել են ծրագրի մասնակիցների հայտերի հաստատման ժամկետները:

նշենք, որ Ուկրաինայի հայ երիտասարդության միության Ձմեռային ճամբարի 60 մասնակիցներին  այս տարի միացել են նաեւ երիտասարդներ Վրաստանից, Բուլղարիայից եւ Ղազախստանից:

Ավելի վաղ Ուկրաինայի հայ երիտասարդության միության նախագահ Հովակիմ Հարությունյանը նշել էր, որ Ձմեռային ճամբարը ոչ միայն հնարավորություն կտա բարձրացնել գիտելիքների մակարդակը գործունեության տարբեր ոլորտներում, այլ նաեւ ծանոթանալ նոր մասնակիցների հետ, ինչպես նաեւ հիմք ստեղծել ցանցային եւ թիմային հմտությունների ուսուցման, հայ ժողովրդի պատմության, ավանդույթների եւ մշակույթի իմացության խորացման համար: Համագումարի ավարտին քննարկվել եւ ընդունվել է 2018 թվականի մեծածավալ միջոցառումների ծրագիրը:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ մասնակցում է հայ երիտասարդների կյանքին։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հատուկ ուշադրություն է հատկացնում երիտասարդական ծրագրերին ու սպորտին, կանոնավոր կերպով կազմակերպում հայ երիտասարդների հանգիստը: 

Ամառային ու ձմեռային ճամբարները անցնում են երկրի գեղատեսիլ հանգստավայրերում:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.