Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ուկրաինայի հայկական եկեղեցիներում մատուցվում է սումգայիթյան ջարդերի զոհերի հոգեհանգստյան կարգ

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում փետրվարի 28-ի երեկոյան մատուցվում է Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ: 

Ուկրաինայի տարբեր տարածաշրջաններում հայ համայնքի ներկայացուցիչներն ամեն տարի անցկացնում են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին:

1988 թվականի փետրվարի 26-29-ն ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել խաղաղ հայ բնակչության մասսայական ջարդեր, որոնք ուղեկցվել են աննախադեպ դաժան սպանություններով, բռնությամբ և թալանով: Երեք օրվա ընթացքում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր հայեր:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.