Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ուկրաինայի հայերի միությունը սահմանել է 2018թ. առաջնայնությունները

Նոյեմբերի 24-ին, Կիեւում տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի միության տարվա եզրափակիչ համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին 2017-ի ՈւՀՄ գործունեության արդյունքները եւ որոշվեց 2018 թվականի առաջնայնությունները:

AnalitikaUA.net-ի հաղորդմամբ, համաժողովին մասնակցում էին Ուկրաինայում ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Հայկ Հակոբյանը, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, սփյուռքի ականավոր ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու պատվավոր հյուրեր:

Ինչպես նշեց Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, 2017 թվականը լի էր կարեւոր իրադարձություններով:

«Կազմակերպության ներկայացուցիչները հաջողությամբ իրականացրել են բոլոր ծրագրերը»:

Շատվորյանն ընդգծեց հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի ժողովրդայնացման ոլորտը, որի շրջանակներում տեղի ունեցան Իվան Այվազովսկու 200-ամյակի տոնակատարությունները, խաչքարերի, հայկական սրբապատկերների եւ ավետարանների ցուցահանդեսը:

Ուկրաինայի հայերի միության ղեկավարը նշել է նաեւ, որ առաջին հայկական երիտասարդական ֆորումն ու սպորտային մրցաշարերն անցկացվել են բավական բարձր մակարդակի վրա: «Նոր գաղափարներ են իրականացվել միջազգային համագործակցության եւ բարեգործության ոլորտում: Ավանդաբար, մեծ ուշադրություն դարձվեց հիշատակի միցառումներին», - ասաց Վիլեն Շատվորյանը:

Կոնֆերանսի եզրափակիչ մասում կայացաավ պարգեւատրման արարողությունը, որի ընթացքում հայ համայնքի առավել ակտիվ ներկայացուցիչները, քաղաքական, գիտության, մշակույթի եւ սպորտի հայտնի գործիչները պարգեւատրվեցին Ուկրաինայի հայերի միության պատվոգրերով:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.