Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ուկրաինայի հայերի միության ղեկավարը շնորհավորել Է Հայաստանի նորընտիր նախագահին

 

Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) նախագահ Վիլեն Շատվորյանն ուղերձ Է հղել Հայաստանի նորընտիր նախագահին նրա պաշտոնակալության կապակցությամբ:

Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել են ՈւՀՄ-ի մամուլի ծառայությունում, ուղերձում, մասնավորապես ասված Է. «Մեծարգո Արմեն Վարդանի Սարգսյան. Ընդունեք Ուկրաինայի հայերի միություն հասարակական կազմակերպության եւ անձամբ իմ շնորհավորանքները այդ բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ, որ Ձեր ղեկավարությամբ մեր հայրենիքը ծաղկի ու բարգավաճի, որպեսզի Ձեր կառավարման ընթացքում մեր հայրենիքում իշխի խաղաղ ու անամպ երկինքը:

Թող Աստված օրհնի այն պատասխանատու ուղին, որը Դուք անցնելու եք, եւ այն ոչ դյուրին որոշումները, որոնք Դուք ընդունելու եք: Չնայած այն բանին, որ մենք Ուկրաինայի հայեր ենք, հեռու ենք գտնվում մեր պատմական Հայրենիքից, մենք չենք կորցնում նրա հետ կապերը եւ հրճվանք ենք ապրում նրա ամեն մի հաղթանակից: Մաղթում ենք, որ Ձեր կառավարման օրոք այդ հաղթանակները շատ լինեն:

Հարգանքով՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատիվորյան»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ , միակ միությունն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր հայկական կազմակերպությունները և հայ համայնքները։

 

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.