Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ուկրաինացի երգչուհին՝ հայկական դուդուկի եւ «Բալենի» երգի մասին

Ուկրաինացի երգչուհի Կատերինա Նիզկոպոկլոննան հաճախ է հայկական դուդուկ լսում եւ պաշտում է հայկական երաժշտությունը:

Նա AnalitikaUA.net -ին պատմել է, որ չնայած դեռ ամբողջությամբ իր համար չի բացահայտել Հայաստանի երաժշտական ժառանգությունը, բայց շատ է գնահատում Կոմիտասին եւ Արամ Խաչատրյանին. «Խենթանում եմ Կոմիտասի, Խաչատրյանի, հայկական ժողովրդական երգերի համար, իսկ դուդուկը ստիպում է միաժամանակ ե՛ւ մտածել, ե՛ւ տխրել, ե՛ւ ոգեշնչվել»:
Խոսելով Հայաստանի ժամանակակից կատարողների մասին՝ Կատերինա Նիզկոպոկլոննան նշել է, որ հաճախ է համացանցում հետեւում «The Voice» եւ«Х-Factor» շոուների հայկական տարբերակներին. «շատ հետաքրքիր է եւ պրոգրեսիվ»:
Համաշխարհային ճանաչում ունեցող հայկական արմատներով երաժիշտներից Կատերինան առանձնացրել է Պատրիկ Ֆիորիին, Շերին եւ Շառլ Ազնավուրին:
Երգչուհին նաեւ գաղտնիք է բացահայտել. աշխատում է հայկական «Բալենի» երգի ուղղությամբ:
«Ես արդեն տեքստն ուկրաիներեն գեղարվեստական թարգմանության եմ տվել: Ուզում եմ այն կատարել ուկրաիներեն եւ հայերեն: Ինձ թվում է, որ հենց այդ երգը կարող է լավագույն արտացոլել մեր մշակույթների կապը»,- նշել է Կատերինան:  NEWS.am STYLE

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.