Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ուկրաինական հեռուստաալիքներով Հայոց ցեղասպանությանը 102-րդ տարելիցին նվիրված սոցիալական հոլովակ է ցուցադրվել

Ուկրաինայի տարբեր շրջաններում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ավելի քան 40 միջոցառումներ են կազմակերպվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները սկսվել են դեռևս ապրիլի 17-ին` Ուկրաինայում հայերի միության և Հայ առաքելական եկեղեցու կազմակերպած համատեղ ծառատունկով:

Իսկ ապրիլի 24-ին Ուկրաինայի տարբեր շրջաններում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ֆլեշ-մոբեր, հիշատակի երեկոներ, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, ծաղիկների խոնարհման արարողություններ և այլ միջոցառումներ են կազմակերպվել:

Բացի այդ, Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվել է հոգեհանգստյան կարգ: Կիևում հոգեհանգստյան կարգը իրականացրել է Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Հոգեհանգստի կարգին մասնակցություն են ունեցել ուղղափառ, կաթոլիկ և այլ եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկա է գտնվել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

Ապրիլի 24-ին նաև Ուկրաինայի տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվել է սոցիալական տեսահոլովակ` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.