Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Հոդվածներ → Միրոսլավ Պոպովիչ. Հայերը գրքի նկատմամբ հարգանքը եւ սերն անցկացրել են դարերի միջով

Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակը տարեթիվ Է, որը վկայում Է ուկրաինացի եւ հայ ժողովուրդների պատմական սերտ կապերի մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանն ասել Է Գ.Ս.Սկովորոդայի անվան փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը:

«Գրքի նկատմամբ հայերի հարգանքն ու սերը դարերից Է գալիս: Հայտնի Է, որ փորձությունների պահին նրանք ամենից առաջ փրկում Էին գրքերը, այսինքն՝ հազարամյակների ընթացքում կուտակված գիտելիքները, հարուստ մշակութային ու հոգեւոր ժառանգությունը»,-ընդգծել Է Միրոսլավ Պոպովիչը:

Ինչպես արդեն հայտնել Է AnalitikaUA.net-ը, այս տարի լրանում Է Ուկրաինայում հայկական գրատպության 400 տարին: Լվով քաղաքը Վենետիկից, Կոնստանդնուպոլսից ու Հռոմից հետո դարձել Է հայկական գրատպության չորրորդ կենտրոնը:

Լվովում տպագրված առաջին հայկական գիրքը դարձել Է «Դավիթը եւ Սաղմոսը», որը հրատարակվել Է 1616 թվականի դեկտեմբերի 15-ին:

Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված թեմատիկ միջոցառումները մեկնարկել են մարտի 3-ին Կիեւում (կլոր սեղան), մարտի 10-ին Կիրովոգրադի մարզային ունիվերսալ գիտական գրադարանում բացվել Է ցուցահանդես, իսկ մարտի 11-ին Կիրովոգրադում անցկացվել Է Ուկրաինայի հայերի միության խորհրդաժողով: Մարտի 21-ին Կիեւում Ուկրաինայի Վ.Ի.Վերնադսկու անվան Ազգային գրադարանում կազմակերպվել Է Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք Է տանում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: Ինչպես նշել Է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, գիտությունն ավանդաբար կազմակերպության ուշադրության կենտրոնում Է:

Photo, video

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.