Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Հոդվածներ → Մաքսիմ Ցարենկո: Ուկրաինայի հայերը համագործակցության նոր ձեւաչափ են ստեղծում

Նախօրեին Կիեւում տեղի ունեցած ` «Ուկրաինայի հայերը. Պատմություն եւ արդիականություն» թեմայով կլոր սեղանը Ուկրաինայի հայերի միության աճող հեղինակության հերթական վկայությունն է դարձել: AnalitikaUA.net –ում իր մեկնաբանության մեջ նման կարծիք է հայտնել ուկրաինացի վերլուծաբան, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն:

«ՈՒՀՄ-ի աշխատանքի ուղղությունների վերաբերյալ վիճաբանության մեջ ներգրավված փորձագետների եւ հասարակական գործիչների շրջանակի ընդլայնումը ցույց է տալիս, որ Ուկրաինայի հայ համայնքը հետաքրքրված է մեր երկրում տեղի ունեցող հասարակա-քաղաքական գործընթացներում ավելի խորը մասնակցությամբ:

Դժվար ժամանակները, որ հիմա ապրում է Ուկրաինան, հայ համայնքին մոբիլիզացնում են` ակտիվացնելու իր գործունեությունը: Երկու ժողովրդի անքակտելի պատմական անցյալի պրիզմայի միջով կառուցվում է Ուկրաինայի հայ համայնքի մշակութային, քաղաքական եւ տնտեսական ներուժի եւ Ուկրաինայի քաղաքացիական հասարակության միջեւ ընդհանուր առմամբ փոխլրացնող համագործակցության նոր ձեւաչափ», — ասել է փորձագետը:

Դեկտեմբերի 10-ին Կիեւում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայեր. Պատմություն եւ արդիականություն» թեմայով կլոր սեղան հայտնի գործիչների մասնակցությամբ:

Photo, video

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.