Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Կիեւում Հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության համար միջեկեղեցական աղոթքին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուկրաինայի թեմի ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության համար աղոթքին: Կիեւի Ուկրաինական հունակաթոլիկ եկեղեցու տաճարում հունվարի 21-ին միջեկեղեցական աղոթք է տեղի ունեցել:

Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել է հայր Կարապետ Ղարիբյանը, աղոթքի ժամանակ բոլոր հավաքվածներին է դիմել Ուկրաինայում Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ, Նորին Սրբազնություն Կլաուդիո Գուջերոտին:

Եկեղեցիների շինարարությունը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային կենտրոնի դեր։

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.