Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Կիեւում Արծվիկը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մայիսի 6-ին հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպել էր Ուկրաինայի հայերի միությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում Արծվիկն իր հայրենակիցներին պատմեց, թե ինչպես է որոշում կայացրել մասնակցել «Դեպի եվրատեսիլ» նախագծին, ինչի արդյունքում հաղթել է եւ այսօր հնարավորություն ունի Հայաստանը եւ ամբողջ աշխարհասփյուռ հայությանը ներկայացնել եվրատեսիլյան բեմում: «Արդեն հաշված օրեր են մնացել ելույթիս եւ ես անհամբերությամբ եմ սպասում իմ մրցութային երգի կատարմանը եւ Հայաստան անունը հնչեցնելուն»,- նշեց նա` կոչ անելով բոլորին հետեւել իրենց երազանքներին, քանի որ երբ շատ հավատում ես ու ջանք դնում, դրանք անպայման իրականություն են դառնում:

Արծվիկը հանդիպման ընթացքում նաեւ նշեց, որ մրցութային “Fly with me”-ն բոլորին ուղղված ճախրելու կոչ է եւ որ սերը մեկն է բոլորի համար: «Ես եվրատեսիլյան բեմից հղելու եմ այդ կարեւոր գաղափարախոսությունը, որն ընկած է երգիս հիմքում: Շնորհակալ եմ, որ կողքիս եք եւ ձեր բարեմաղթանքներով աջակցում եք ինձ»,- նշեց նա:

Արծվիկը Ուկրաինայի հայերի միության կողմից արժանացավ պատվոգրի` հայկական մշակույթը հանրահռչակելու եւ լավագույնս տարածելու համար:

«Եվրատեսիլ-2017» -ի Կիպրոսի ներկայացուցիչ Հովիգը, ով ազգությամբ հայ է, եւս մեծ ոգեւորությամբ մասնակցեց հայ համայնքի հետ հանդիպմանը եւ հայտնեց իր մեծ երկրպագումը հայաստանյան ներկայացուցչի երգի եւ բեմականացման նկատմամբ:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո»:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.