Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Հովհաննես Այվազովսկու՝ Հայաստանին եւ Ուկրաինաին նվիրված քիչ հայտնի ստեղծագործությունների ցուցահանդեսը բացվել է Ժիտոմիրում

Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում բացվել է հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, հայտնում է AnalitikaUA.net–ը։

Այցելուների ուշադրությանը ներկայացած են Այվազովսկու ստեղծագործունեության քիչ հայտնի աշխատանքները։

Ցուցահանդեսի կազմակերպիչները՝ Ժիտոմիրի «Էրեբունի» հայկական համայնքն ու Ուկրաինայի հայերի միության պաշտմամշակութային կոմիտեն (ղեկավար Դավիթ Դավթյան), ներկայացրել են նկարչի քիչ հայտնի կտավները՝ նվիրված Ուկրաինային եւ Հայաստանին, ինչպես նաեւ կրոնական բնույթի աշխատանքներ, սրբապատկերներ։

Ներկայացված են նաեւ նյութերի պատճենները, որոնցում պատկերված են նկարչի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ նրա կյանքի առանձին էջեր։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 30-ը։

Ինչպես հաղորդում է կայքը, նոյեմբերի 12-ին, «Կիեւի արվեստի պատկերասրահ» ազգային թանգարանի այցելուների բազմաթիվ խնդրանքներով, կրկին կրկին տեղի ունեցավ Այվազովսկուն նվիրված դասախոսություն:

Հիշեցնենք, որ օրերս Կիևում երկարաձգվել է Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը: Ինչպես AnalitikaUA.net-ին տված մեկնաբանության մեջ նշել Է թանգարանի տնօրեն Յուրի Վակուլենկոն, այդ որոշումն ընդունվել Է այն բանի կապակցությամբ, որ ցուցահանդեսը մեծ պահանջարկ Է վայելում:

Ցուցահանդեսի կազմակերպումը ողջունել Է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը: «Պրոֆեսիոնալների նախաձեռնությունների շնորհիվ նշանավոր հայրենակիցների ստեղծագործությունը շարունակում Է ուրախացնել արվեստասերներին»,- նշել Է Շատվորյանը AnalitikaUA.net-ին տված մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ Ուկրփոստը նամականիշ Է թողարկել Հովհաննես Այվազովսկու հոբելյանի առթիվ: Հուլիսին Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ Է դրել «Իվան Այվազովսկի» հուշադրամը: Մետաղադրամը թողարկվել Է «Ուկրաինայի նշանավոր անհատները» շարքում եւ շրջանառության մեջ Է դրվել 35 հազար օրինակով:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.