Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Հայոց ցեղասպանության մասին հոլովակը կներկայացվի Կաննի կինոփառատոնի ծրագրի շրջանակներում

Ուկրաինայի հայերի միության հայոց ցեղասպանության մասին հոլովակը կներկայացվի Կաննի 71-րդ կինոփառատոնի ծրագրի շրջանակներում:

«Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անդրանիկ Բերբերյանի եւ Անդրեյ Լիդագոսվսկու 2D անիմացիան նռան հատիկի կերպարով է ստեղծված:

Ըստ AnalitikaUA.net-ի՝ «Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը Ուկրաինայում եւ արտերկրում միանգամից մի քանի փառատոնների ծրագրերում է ընդգրկվել:

Դրանցից են` Ուկրաինայի Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնը, KLIK անիմացիայի միջազգային փառատոնը, Reanimania անիմացիոն կինոյի ամենամյա բաց միջազգային հայկական փառատոնը: 

Ինչպես նշել է ուկրաինացի պրոդյուսեր, ռեժիսոր Անդրանիկ Բերբերյանը՝ «Սա ցույց է տալիս, որ աշխարհը ընդունում է մեր նոր հաղորդակցության ուղին եւ պատրաստ է միանալ դրան՝ ավելի մոտենալով հայ ժողովրդին, նրա մշակույթին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմատիկ միջոցառումներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի բոլոր մարզերում: Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` երկու տարվա ընթացքում երկրի տարբեր մարզերում տեղադրվել են ավելի քան 10 խաչքարեր: Եւս 10 խաչքար արդեն Ուկրաինայում են, և սկսվել է մարզերում տեղադրման գործընթացը:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.