Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Հոդվածներ → Հայոց հոգևոր մայրաքաղաքը 2700 տարեկան է

 

Էջմիածին քաղաքը` ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ հայության հոգևոր կենտրոնը, տոնում է իր 2700-ամյակը:

Հայոց հոգեւոր մայրաքաղաքի` Էջմիածնի 2700-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել բազմաթիվ հյուրեր, պատվիրակներ Էջմիածնի քույր քաղաքներից:

Հոկտեմբերի 8-ը Էջմիածնի տոնն է, քանի որ համաձայն պատմագիրների վկայության, հենց այս օրն է Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ Վաղարշապատ բերել հայոց գրերը, որտեղ նրանց ցույց է տրվել փայլուն ընդունելություն: Հայոց մեծ լուսավորչին դիմավորելու համար նրան ընդառաջ է գնացել Վռամշապուհ թագավորը' հայոց ավագանու եւ ժողովրդի բազմության ուղեկցությամբ:

 

Photo, video

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.