Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Հայկական մշակույթի միջնադարյան գանձերը ներկայացված են Կիեւում

Կիեւում կայացել է «Հայկական գիրը Ուկրաինայում․400-ամյա պատմություն» հազվագյուտ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Առաջին անգամ Կիեւի լայն հասարակայնությանը ներկայացվել են հազվագյուտ փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս հայ ու ուկրաինացի ժողովուրդների բարեկամական կապերը։

Մեծ հետաքրքրություն են առաջացրել Ավետարանի միջնադարյան ձեռագրերը՝ 14,16 ու 17-րդ դարերի։  Հյուրերը հաստատել են, որ նման ծավալուն ցուցահանդեսը վառ ապացույց է այն զգալի ավանդի, որը հայերն ունեցել են Ուկրաինայի մշակույթում ու միաժամանակ՝ վկայություն այն հարգանքի, որը ուկրաինական ժողովուրդը տածում է ուկրաինահայերի բազմադարյա գրավոր ու տպագիր ժառանգության հանդեպ, որը պահվում ու պաշտպանվում է պետության կողմից։

Ներկայացվել են նաեւ հրատարակություններ 19- 20-րդ դարի սկզբի Հայաստանի մասին, գրքեր հայկական երաժշտության պատմության մասին։

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.