Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը կգլխավորի խաղաղության աղոթքը Կիեւում

Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը կգլխավորի հանուն խաղաղության ամենամսյա աղոթքը, որը կազմակերպել Է Սուրբ Էգիդիայի համայնքը: Այդ մասին AnalitikaUA.net-ին հայտնել Է քահանա Կարապետ Ղարիբյանը:

«Մարտի 15-ին Սուրբ Ալեքսանդրի տաճարում կկայանա հանուն խաղաղության ավանդական ամենամսյա աղոթքը, որը կազմակերպում Է Սուրբ Էգիդիայի համայնքը: Հրավիրում ենք աղոթել Հայաստանի, Ուկրաինայի եւ աշխարհի բոլոր երկրների խաղաղության համար»,-ասել Է նա:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.