Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Արտյոմ Դալաքյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին

 Բբռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է աշխարհի երրորդ գործող չեմպիոնը։

WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 КО) ամերիկյան Ինգլվուդ քաղաքում անցկացված մենամարտում հաղթելե է ամերիկացի Բրայան Վիլորիային (38-6, 23 КО) և դարձավ գերթեթև քաշային կարգում նույն վարկածով աշխարհի նոր չեմպիոն։

Ինչպես տեղեկացնում է Analitikaua.net-ը, 30-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը շատ բարձր մակարդակով է անցկացրել մենամարտը, ունեցել առավելություն, 37-ամյա ամերիկացուց ավելի արագ էր, ավելի շատ էր շեշտակի հարվածներ հասցնում և լավ աշխատում պաշտպանությունում։ Արդյունքում՝ բոլորը երեք մրցավարները Դալաքյանին են տվել հաղթանակը՝ նույն 118-110 հաշվով։

Գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտն անցկացվել է լույս փետրվարի 25-ի գիշերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին (ժամը 15: 00-ին) Կիեւում («Կիեւ» հյուրանոց) տեղի կունենա հայկական սփյուռքի հանդիպումը Հայաստանի հավաքականի Կիեւի XXII միջազգային մրցաշարին մասնակցող ըմբիշների հետ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախօրեին  այցելեց  մրցաշարերում մասնակցող  հայ մարզիկներին:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.