Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօծի Դնեպրի հայկական եկեղեցին

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը կօծի Դնեպրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ կգլխավորի հայկական սփյուռքի մի շարք նշանակալից միջոցառումներ:

Մարտի 16-ին կաթողիկոս Գարեգին Երկրորդը Կիեւում կմասնակցի Ուկրաինայի հայերի միության համաժողովին, որը տեղի կունենա «Hyatt Regency» հյուրանոցում:

Համաժողովից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը կկատարի Ուկրաինայի մայրաքաղաքում կառուցվող հայկական տաճարի հիմքի օրհնությունը: Միջոցառմանը կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, հոգեւորականներ։

Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա Կարապետ Ղարիբյանի փոխանցմամբ՝  Գարեգին Երկրորդի Ուկրաինա կատարած այցի շրջանակներում մարտի 17-ին տեղի կունենա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման եւ բացման հանդիսավոր արարողությունը:

Հիշեցնենք, որ Կիեւում կառուցվող տաճարը կլինի Եվրոպայի խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը:

Եկեղեցիների շինարարությունը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային կենտրոնի դեր։

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.